Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը: Օպերայի բակում երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Փաշինյանը այդ ակցիան եւ դրոշներն այրելը անպատասխանատու եւ հրահրիչ քայլ որակեց:
Ադրբեջանցիների աչքից, իհարկե, այդ հայտարարությունը չի վրիպել: Նաեւ շատ արագ արձագանքել էին դրոշների այրման ակցիային: Ապրիլի 23-ին՝ ժամը 22:35-ին, արդեն ադրբեջանական haqqin.az-ը մի հոդված էր հրապարակել՝ «Փաշինյանը խոսում է Բաքվի հետ խաղաղության մասին, իսկ ռևանշիստները Ադրբեջանի և Թուրքիայի դրոշն են այրում» վերնագրով:
Եւ շեշտում են, որ չնայած ռևանշիստների այս քայլերին, ապրիլի 23-ին Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը:
Ադրբեջանական կայքերի աչքից չի վրիպել նաև այն, որ Հայաստանում Եվրամիության գրասենյակը հեռացրել է իրենց ուղերձից Ցեղասպանություն բառը: report.az-ը ևս գոհունակությամբ անդրադարձել է Փաշինյանի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելու դատապարտմանը՝ ներկայացնելով Փաշինյանի վրդովմունքը կատարվածի առնչությամբ:
oxu.az-ն էլ է մեծ ոգևորությամբ հրապարակել Եվրամիության հայաստանյան գրասենյակի՝ Ցեղասպանություն բառը հեռացնելու մասին լուրը: Մի երկու տողով էլ անդրադարձել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրման թեմային եւ Հայոց Ցեղասպանության մասին գրելիս օգտագործել են «իբրև թե ցեղասպանություն» արտահայտությունը:
1news.az-ը, media.az-ը, news.day.az-ը համերաշխաբար հրատարակել են Փաշինյանի դատապատումը, ոչ մի հավելյալ տեղեկատվություն՝ ցեղասպանության անմեղ զոհերի երթի վերաբերյալ չներկայացնելով:
Սովորաբար ադրբեջանական կայքերում քարոզչական բազմաթիվ նյութեր էին գրվում նմանատիպ իրադարձությունների դեպքում, սակայն այս տարի բավարարվել են մի քանի տողանոց լուրերով:
Բաց մի թողեք
2025 թ. Ռուսաստանը կվերանայի իր միգրացիոն քաղաքականության որոշ ասպեկտներ. ի՞նչ է սպասվում օտարերկրացիներին
«Ղրիմը կմնա ՌԴ կազմում». Թրամփ
Խնածախում երեկոյան «բուդիլնիկը» հիշեցնում է՝ կրակելու ժամն է, լուսամոտների մոտ չպետք է կանգնենք․ Լուսանկարներ