Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) թարմացրել է 2025 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Հունվար-մարտ 2025թ. – Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շրջանների մեծ մասում պահպանվել են նորմայից բարձր՝ բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հասարակածային կենտրոնական հատվածի:
Մայիս-հուլիս 2025թ. – Սպասվում է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը կլինի միջինին մոտ։ Էլ-Նինյո–Հարավային տատանումը (ԷՆՍՕ) կլինի չեզոք փուլում։
Ատլանտյան օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանը կշարունակի մնալ նորմայից մի փոքր բարձր՝ հյուսիսային և հարավային շրջաններում։
Օդի ջերմաստիճան
Հաշվի առնելով սպասվող օվկիանոսի շարունակվող տաքացումը (բացառությամբ Խաղաղ օվկիանոսի որոշ շրջանների), կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում։
Ամենահավանական բարձր ջերմաստիճանների շրջաններ՝
▪️ Հյուսիսային Աֆրիկա
▪️ Մադագասկար
▪️ Ասիա (բացառությամբ Հնդկական ենթացամաքի)
▪️ Հարավային Ամերիկա
▪️ Կարիբյան ավազան
▪️ Կենտրոնական Ամերիկա
▪️ Հյուսիսային Ամերիկա
▪️ Ավստրալիա
▪️ Նոր Զելանդիա
▪️ Եվրոպա
Տեղումներ
Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում տեղումների բաշխումը նմանեցվում է թույլ Լա Նինյա պայմաններին՝ չնայած Նինյո ինդեքսների չեզոք կանխատեսմանը։
Տեղումների պակասի հավանականություն՝
▪️ Արևելյան Եվրոպա
▪️ Կենտրոնական Ասիայի արևմտյան շրջաններ
Տեղումների նորմայից բարձր քանակի հավանականություն՝
▪️ Հնդկական ենթացամաք
▪️ Արևելյան Ասիա
▪️ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտք:









Բաց մի թողեք
Դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը
«Տղաներիս ուժն է ինձ ոտքի հանել և ասել՝ մա՛մ, պիտի ապրես». Եղբայրներ Գևորգ և Կարեն Գևորգյաններն անմահացել են նոյեմբերի 8-ին Շուշիում. Լուսանկարներ
«Քահանա չես` գոնե տղամարդ եղիր». Սամվել դպիր Գրիգորյանը՝ Ստյոպա Ասատրյանին