Հարազատներն ու փրկարարները փնտրում են 2-ամյա Տիգրանին:
Հարազատներից պատմել են, որ Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:
«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմեց ազգականներից մեկը:
NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակում է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:
![]()

Բաց մի թողեք
Ծայրահեղ աջ առաջնորդը, որը գերմանացիներին մղում է մոռանալ նացիստական անցյալը
Թուրքիան, Հայաստանը․ Հպատակություն, թե՝ համագործակցություն․ սահմանները
Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»