ԱԺ-ում երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ծնունդ էին տոնում, ՔՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին` տորթով, սալյուտներով, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ:
«Հրապարակ» թերթը գրում է. Վերջինս ԱԺ առանցքային պաշտոնյաներից է, 2022 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ մի շարք երկրներում ՀՀ դեսպան է եղել, այդ թվում՝ Ուկրաինայում, Չեխիայում, Սլովակիայում, հիմա գրեթե բոլոր ուղեւորությունների ժամանակ ուղեկցում է ԱԺ նախագահին:
Իսկ ընդդիմությունը նշում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը։






Բաց մի թողեք
Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում
Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է
Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել