Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդն ասում էր, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը, սակայն տեղի ունեցած վթարի պատճառով չհասավ ընկերուհուն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար
Եվրոպական խորհրդարանը բացում է ճանապարհը ապաստան հայցողներին այլ երկրներ տեղափոխելու համար
Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․ մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել․ Լուսանկար