02/07/2025

Ադրբեջանում ֆեյսբուքյան էջեր են փակվել, կապ ունի Ռուսաստանի հետ

Ադրբեջանում մանիպուլյատիվ նյութեր տարածող Ֆեյսբուքյան էջերը փակվել են։

Այս մասին հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Azeri Time-ը և Azeri Voice-ը փակվել են Ադրբեջանի էլեկտրոնային անվտանգության ծառայության կողմից META-ին ուղղված բողոքի հիման վրա։

Ադրբեջանական կողմի պնդմամբ, այդ մանիպուլյատիվ նյութերի տարածումն իրականացվել է Ռուսաստանից։