Սեպտեմբերին սպասվում է «Քաղպայմանագրի» հերթական համագումարը, որի ժամանակ նաեւ նոր վարչություն են ընտրելու։
«Հրապարակը» գրում է․ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը՝ դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները:
Եթե անցած ընտրություններին վարչությունը ձեւավորվեց հազար ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա։ Իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա, եւ այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը։
Նախորդ անգամ մի խումբ ՔՊ-ականներ, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանի մտերիմները, ազդել էին ընտրության ընթացքի եւ հաշվարկի վրա: Կեղծիքը բացահայտեց Արսեն Թորոսյանը․ քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։
Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի, եւ որեւէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը:
Ըստ կուսակցության ներքին կանոնադրության, հերթական ընտրությունների դեպքում համագումարն է ընտրելու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակի առաջին 30-ին, այսինքն՝ ՔՊ ցուցակի առաջին 30 համարների անունները հայտնի կդառնան սեպտեմբերին։

Բաց մի թողեք
Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է
200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը
Ովքեր են ղեկավար կազմում