Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից է սպանվել։ Միջադեպը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։
Հարձակման գլխավոր կասկածյալը Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է, ով ձերբակալվել է դեպքից հետո։ Ձերբակալությունից հետո Ռոդրիգեսը վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»:
Ականատեսները պատմել են, որ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։
«Վաշինգտոնում տեղի ունեցած այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն հակասեմիտիզմի դրդապատճառներով են պայմանավորված, պետք է անհապաղ դադարեցվեն։ Ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրեական թանգարանի մոտ տեղի ունեցածի մասին։
Բաց մի թողեք
«Ոչ արքաներին»․ ԱՄՆ-ում ցույց ընդդեմ Թրամփի․ Լուսանկար
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին