Անցած գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո Լեհաստանը ակտիվացրել է իր ՀՕՊ ուժերը և օդ է բարձրացրել կործանիչներ։
Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը. «… Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու հետ կապված՝ մեր օդային տարածքում սկսվել է լեհական և դաշնակից ավիացիայի գործողությունը»։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գործող ընթացակարգերի համաձայն, Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը գործի է դրել բոլոր առկա ուժերն ու միջոցները՝ իրավիճակին արձագանքելու համար։
Մասնավորապես, երկինք է բարձրացվել ևս մեկ զույգ կործանիչ, իսկ ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության. «… Ենթակա ուժերն ու միջոցները շարունակում են մնալ լիակատար պատրաստության մեջ անհապաղ արձագանքելու համար»:
Բաց մի թողեք
Թրամփի համար ռուս-ուկրաինական հակամարտությունն «ամենադժվարն է»․ ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել
Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը
Ի՞նչ բարդություններ կարող են ծագել Մասուդ Փեզեշքիանի կառավարության «իսլամական հնազանդեցմանը»