Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը գրել է․ «Վահագն Վերմիշյանի գործով հաղթանակ
ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։
Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։
Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»։

Բաց մի թողեք
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը