Բրյուսելում ԵՄ երկրների նախարարները հաստատել են SAFE (Անվտանգության գործողություն Եվրոպայի համար) նոր նախաձեռնությունը՝ 150 միլիարդ եվրոյի համատեղ ռազմական հիմնադրամ, որը ստեղծվում է ԵՄ համաֆինանսավորմամբ և վարկերի համակարգով։
Հիմնադրամը նախատեսված է եվրոպական պետություններին աջակցելու համատեղ պաշտպանական նախագծերում՝ ուղղված հենց Եվրոպայի ռազմական արդյունաբերությանզարգացմանը։
ԵՄ հաստատեց այս հիմնադրամը՝ մտավախություն ունենալով, որ Թրամփի վարչակազմը կարող է հրաժարվել Եվրոպային պաշտպանելու հանձնառությունից, ինչպես նաև՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը Ուկրաինայի դեմ։
Հունգարիան ձեռնպահ է մնացել, մնացած 26 անդամները կողմ են եղել։
2022 թվականից ի վեր ԵՄ անդամները իրենց ռազմական բյուջեները ավելացրել են ավելի քան 30%-ով, սակայն ԵՄ-ն դա բավարար չի համարում՝ հաշվի առնելով հավանական սպառնալիքները։
Ովքե՞ր կարող են մասնակցել SAFE ծրագրին
Ծրագրերի արժեքի առնվազն 65%-ը պետք է իրականացվի ԵՄ, ԵՏՏ կամ Ուկրաինայում գրանցված ընկերությունների միջոցով։
Հնարավորություն կտրվի նաև այն երկրների ընկերություններին, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության գործընկերության համաձայնագիր։ Մեծ Բրիտանիան այդպիսի համաձայնագիր ստորագրել է այս ամիս՝ BAE Systems-ի պես բրիտանական ընկերություններին հասանելի դարձնելով SAFE-ի նախագծերը։
Ինչպես ընդունվեց որոշումը
Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնությունը ներկայացրել է արագացված ընթացակարգով՝ շրջանցելով Եվրոպական խորհրդարանը, և այն հաստատվել է ԵՄ կառավարությունների միաձայն որոշմամբ։
«Մենք հաստատեցինք SAFE-ը՝ ԵՄ-ի առաջին մասշտաբային պաշտպանական ներդրումային ծրագիրը։ Որքան շատ ներդրում ունենանք մեր անվտանգությունում, այնքան ավելի լավ կզսպենք նրանց, ովքեր ուզում են վնասել մեզ», — հայտարարել է ԵՄ-ի ռոտացիոն նախագահությունը զբաղեցնող Լեհաստանը։
Մոսկվան, իր հերթին, ԵՄ վերազինման այս գործընթացը որակում է որպես պատերազմ հրահրող արձագանք՝ հորինված վտանգի հիման վրա։ Բայց Եվրոպայի առաջնորդները հիշում են՝ Ռուսաստանը նույն լեզվով էր խոսում նաև 2022-ին՝ Ուկրաինա ներխուժելուց առաջ։

Բաց մի թողեք
ԵՄ օգնության կրճատումը կլինի «ամենամեծ սխալը»
Ինչ են մեզ պատմում Էնդի Բարնհեմի երեք ընկերները նրա արտաքին քաղաքականության մասին
Եվրոպայի 27 առաջնորդները վերջապես կքննարկեն արհեստական բանականությունը