«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։
«Հրապարակը» գրում է․ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է: Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին: Իսկ մայիսի 27-ին նրա գործով դատական նիստ կա։
Մարուքյանը նաեւ Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է Դոգի դատը։ Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է եւ դիրքավորվել է այն դաշտում, որում Դոգն էր՝ մերժելով ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին։
Նա իր լայվերից մեկում Դոգին է պաշտպանել` նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով: Մեզ հետ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը՝ սուտ է, Դոգի հետ կապված չէ իր այցը։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար