12/07/2025

Լևոն Քոչարյանն ԱԺ քառօրյա նիստին է եկել՝ պատրաստ է մարտահրավերին

Մայիսի 15-ին Ազգային ժողովի նիստին ընդդիմության եւ իշխանության միջեւ քաշքշուկներից եւ սպառնալից հայտարարություններից հետո պատգամավոր Լեւոն Քոչարյանն առաջին անգամ խորհրդարան է եկել:

Այդ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցությունը մեկօրյա բոյկոտ իրականացրեց, ինչը ՔՊ-ում խանդավառության առիթ էր դարձել՝ կարծելով, որ Քոչարյանը վախեցել է եւ ողջ ֆրակցիան իր համար նիստին չի գնացել:

Բանն այն է, որ թեժ միջադեպի օրը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հոխորտաց՝ որ օրը Լեւոն Քոչարյանը մտնի դահլիճ, պատասխան է տալու, Քոչարյանը առավոտից դահլիճում է, տեղեկություններ կան, որ ուսապարկերը սադրանք են ուզում հրահրել, որ կրտսեր Քոչարյանին ներքաշեն ծեծկռտուքի մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին վեճը սկսվեց այն բանից հետո, որ Քոչարյանի կոշտ ելույթին արձագանքելով ԱԺ փոխնախագահ, իշխանական Հակոբ Արշակյանը Լեւոնի պապի թուրքական արմատների մասին ինչ-որ ասեկոսեներ հիշեցրեց, Քոչարյանն էլ ի պատասխան հայհոյեց: