Ռուսաստանի իշխանությունները և Telegram ալիքները հաղորդում են, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Վերնադսկի պողոտայում, խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու արդյունքում, նախնական տեղեկությունների համաձայն, Վերնադսկի պողոտայի շենքում լուրջ վնասներ կամ տուժածներ չեն եղել։ Համապատասխան ծառայությունների մասնագետները աշխատում են բեկորների ընկնելու վայրում», – Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով նախկինում հաղորդել էր քաղաքի վրա երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու մասին։
Baza Telegram ալիքը հաղորդում է, որ սա Հարավ-Արևմտյան մետրոյի կայարանի մոտ գտնվող Mirax Park բնակելի համալիրն է։ Տեղի բնակիչների խոսքով՝ բեկորները վնասել են որոշ բնակարանների ապակիները։ Նրանց խոսքով՝ տուժածներ չկան։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ շենքի ճակատային մասը վնասվել է մի քանի հարկերում։
Այս վայրի մոտակայքում է գտնվում Ռուսաստանի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
Մոսկվայի մոտ գտնվող Օդինցովոյի և Ապրելևկայի բնակիչները նույնպես հայտնել են, որ մայիսի 29-ի գիշերը պայթյուններ են լսել։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան