Աննա Հակոբյանը նեղվել է ամուսնու ռեպլինի մասին իմ եւ այլոց քննադատական մեկնաբանություններից: Իմը շատ քաղաքավարի էր, առանց էն բառերի, ինչ օգտագործել էր ամուսինը: Ինչ ասեմ. – Կրթվելը նորաձեւ է: Կրթվեցեք եւ օրհնյալ կլինեք:
Բացատրեմ. կիրթ վարչապետը (դիպլոմ, ատեստատ, գովասանագիր ի նկատի չունեմ) կիմանա, որ էս ֆաքի մեջ, որ ապրում ենք (Ալիեւ, Խոզնավար, Պուտին, Ծիծեռնակաբերդի փլզված ճամփա, անհայտ կորածներ, գերիներ, Երեւանի քաղաքաշինական կոլապս, չավարտվող Հս-Հվ ճանապարհ, հանքահենություն, ՔՊ-ական դառած նախկին կոմունիստներ ՀՀԿ-ականներ, ռոբականներ, տոեսիմինչականներ, բանակային մահեր, ճանապարհային մահեր, մացոներ, վազգենավետիսյաններ, թքող ՔՊ պատգամավոր, մանդատավոր քոչարյանականներ, մանդատավոր սերժականներ, աղքատություն, չքավորություն … ) էդ տեսակ բաներ գրելու ամեն վայրկյանը սեփական կյանքի ու պետության կորստի հավասար կհամարեր:
Հակառակը՝ սեփական եսը կշտացնելն է՝ որեւէ վերնագրով (ասենք արժանապատվություն եմ պաշտպանում, բա լավ է, որ ինձ բան են ասում…), վարչապետի գործ չէ, եթե ավելի թունդ չասեմ: Վարչապետի անելիք չէ եւ վերջ: Ծայրահեղ դեպքում, եթե հնար չկա, հազար ներողություն, կաթված ստանալու հարց է, ասող կգտներ, տո ծեծող-թռնող էլ կգտներ, էն անտոբուսի ախմախի պատմության պես … Սա որեւէ պետության վարչապետի անելիք չէր, վերջ:
Հասկանում եմ, որ բոլորս էլ մարդ ենք, կարող ենք չդիմանալ, արձագանքել համարժեք կամ ավելի թունդ՝ նման դրություններում: Բայց կիրթ վարչապետը մինչեւ նման բան գրելը, կիրթ լինելու բերումով կկռահեր հրաժարվել պաշտոնից, ապա՝ արձագանքել:
Սրա հետեւանքները չեմ ուզում պատմել, չեմ ուզում բացատրել, թե ինչպես են պայքարում վիրավորանքի ու զրպարտչության դեմ, շատ եմ բացատրել, չեմ ուզում հիշեցնել, թե ինչ էր խորհուրդ տալիս անել ամուսինը ՔՊ-ականներին վիրավորանքի եւ զրպարտության դեմ պայքարելու համար, չեմ ուզում հասկանալ, թե ինչու ինքը նույնը չի անում, ու որոշում է, որ այնքան ազատ ժամանակ ունի իր պաշտոնում, որ երկիրը թողած՝ իր եսն է առաջ քշում: Չպատմեմ նաեւ հանրային ու քաղաքական հետեւանքների մասին, կամ մի օր կպատմեմ, հիմա չէ:
Ես, անկիրթս, համարում եմ, որ վարչապետի, նախարարների, նախագահների, մարզպետների եսը պետությունն է, քանի դեռ այդ պաշտոններում են, ուրիշ Ես չունեն, եթե չեն կարող այդպես զգալ, չպիտի զբաղեցնեն այդ պաշտոնները: Շատ բրուտալ հնչե՞ց: Գուցե, բայց էս ֆաքի մեջ հայտնված պետությունը դրանից դուրս քաշելու պարտադիր պայմաններից մեկը անձնական եսից հրաժարվելն է, հրաժարված լինելն է, սիրտ ու նյարդեր չունենալն է: Դե Աննա Հակոբյանի ու ամուսնու պես կիրթ մարդիկ բոլորովին ընդունելի չեն համարում այս տմարդի, գուցե հրեշավոր եւ մեքենայացված մոտեցումը, իրենք դեռ մարդ են, ինչպիսին, որ են: Կարող է՞ շատ են կրթվել ու արդեն չեն հասկանում այս հասարակ բաները, ինչ բացատրեցի շատ համառոտ:
Պատկերացնում ե՞ն, թե ինչ է մտածում Ազնավուրին ամուսնու հետ հանդիսավորությամբ գերեզման դնող ու կնկանից չափալախ կերած Մակրոնը, օրինակի համար: Եւ՝ այս օրինակը օգտագործելու համար: Կարող է՞ մտածում է, թե ոնց անի՝ իրեն բոլոր քրֆածներին մեկական հրապարակային քֆուր գրի, թե՞ Ֆրանսիան ամենակարեւորն է:
Բա ե՞րբ է Հայաստանն իր ամուսնու եւ իր համար ամենակարեւորը լինելու:
Լևոն Բարսեղյան; Գյումրիի Ասպարեզ մամուլի ակումբի նախագահ
Բաց մի թողեք
«Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով». Էդգար Ղազարյան
Եւս մեկ հարված Բանակին՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է․ Գեղամ Մանուկյան
Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը․ Սուրեն Սուրենյանց