«Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու իսկական լծակ»։
Այս մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Կա կապ Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որը բազմաշերտ է՝ սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաև ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ, այսինքն՝ ինչպես կարող ենք ամեն մեկս, մեր առաջնահերթությունը հաշվի առնելով, աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ:
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության»,- ասել է դեսպանը:
Բաց մի թողեք
Թեման «թեժացվում է» Փաշինյանի Անկարա այցի հավանականության մասին տեղեկատվության ֆոնին
Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր
Ծիծեռնավանքը դարձնում կամ կոչում է Աղօղլանի վանք․ Լուսանկար