17/06/2025

Զելենսկին բացահայտել է «Սարդոստայն» գործողության մանրամասները․ հարձակումը Սիբիրում՝ ՖՍԲ-ի քթի տակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ուշագրավ մանրամասներ «Սարդոստայն» կոդային անվանումով իրականացված հատուկ գործողության վերաբերյալ, որի թիրախն են դարձել Ռուսաստանի ռազմավարական օդային բազաները Սիբիրում։

Գործողության ընթացքում կիրառվել է 117 անօդաչու թռչող սարք, որոնց օգնությամբ վնասվել է թևավոր հրթիռակիրների մոտ 34%-ը։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ հարվածներ են հասցվել Շայկովկա, Էնգելս և Սոլցի ռազմակայաններին, որոնք օգտագործվում են ՌԴ ռազմաօդային ուժերի կողմից որպես ռազմավարական թռիչքուղիներ։ Զելենսկու խոսքով՝ գործողության պլանավորումը տևել է մոտ մեկուկես տարի, իսկ գործառական կենտրոնը գտնվել է Ռուսաստանի տարածքում՝ Սիբիրի տարածաշրջաններից մեկում՝ անմիջապես ՖՍԲ-ի տարածաշրջանային կենտրոնակայանի հարևանությամբ։

Նախագահը շեշտել է, որ գործողությունն իրականացվել է բարձր տեխնոլոգիական ու դիվերսիոն հմտությամբ, ապահովվել է անձնակազմի անվտանգ դուրսբերումը, իսկ ռիսկերը՝ նվազեցվել են։ Նրա խոսքով՝ «Սարդոստայնը» ոչ միայն ապացուցում է Ուկրաինայի աճող ռազմական ներուժը, այլ նաև կարող է փոխել պատերազմի ընթացքը և ազդել առաջիկա միջազգային քննարկումների, մասնավորապես Ստամբուլում նախատեսված խաղաղության բանակցությունների վրա։

Այս հարձակումը, ըստ փորձագետների, կարող է ընկալվել որպես ռազմավարական ահազանգ՝ ուղղված թե՛ ռուսական ռազմական համակարգին, և թե՛ միջազգային համայնքին՝ Ուկրաինայի վճռականության և հնարավորությունների մասին։

May be an image of 1 person and text that says 'FA FALSARE -10 ил rлaroлa -20 IL Thepreparationtook.overayearanda The preparation took over a year and al a -30'