Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային:
Այս մասին Պետելը գրառում է կատարել «X»-ի միկրոբլոգում՝ կից ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Խոզնավար գյուղի վրա։
«Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական այս ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է մարդկանց մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի նրանք փախչեն, և ներխուժի Հայաստան»,- ասված է գրառման մեջ։
Վերջում Պետելը նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին և Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենին՝ նրանց անվանելով «հուսալի գործընկեր» Ալիևին:



Բաց մի թողեք
Տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի հաջողությունը
Լարված իրադրություն. «Էս իշխանությունը մենակ կորուստներ ա բերել». Տեսանյութ
Այս աղջիկա դեպքում չեմ հասկանում՝ ընդհանրապես մտերիմ մարդիկ չկա՞ն, որ իրեն արգելեն խոսել ու գրել