Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել երկրի ռազմական սեկտորում կատարվող ներդրումները, որպեսզի լիարժեքորեն ապահովվի բրիտանական Զինված ուժերի մարտունակությունը։
Այս մասին նա ասել է Գլազգոյում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ինչպես փոխանցում է Sky News-ը։ Բրիտանական բանակն, ըստ այդ երկրի վարչապետի, ըստ էության անցնում է մարտական գործողություններին պատրաստ լինելու վիճակի, որպես հիմնական նպատակ իր առաքելության։
Ստարմերը նկատել է, որ Եվրոպայում լարվածության աճին զուգընթաց՝ պաշտպանական ոլորտը պետք է կառուցվի ՆԱՏՕ-ի հետ սերտ գործակցության պայմաններում՝ վստահություն հայտնելով, որ հարկ եղած դեպքում Լոնդոնը երբեք միայնակ չի պատերազմի։
Բրիտանական վարչապետը նաեւ հավելել է, որ Լոնդոնը շարունակում է մնալ որպես հուսալի գործընկեր ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության համակարգում եւ ռազմական ծախսերի ավելացումը կամրապնդի ռեգիոնալ եւ ազգային մակարդակներում եղած կայունությունը։
Բաց մի թողեք
Որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ. Արաղչի
Իսրայելը համաձայնել է Իրանի հետ հրադադարին, հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին. Նեթանյահու
Այս քաոսը պետք է ավարտվի․ Մակրոն