Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ շաբաթներ առաջ Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին «Նիսսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ:
Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ բարկությունից դրդված է դա արել ադրբեջանցի զինվորներին վախեցնելու համար:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Քրեական վարույթի շրջանակներում չկա ձերբակալված անձ:

Բաց մի թողեք
«Սարքել են, որ Կարապետյանին պահեն կալանքի տակ»
Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է
Անկախության օրվա առթիվ այցելություն Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ