24/06/2025

Հաշտ է Արցախը կործանելու հետ, հնարավորության դեպքում հաճույքով կկրկներ. Ջուլֆալակյան

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը.

Որպեսզի լայն մասսաներին պարզ լինի, թե ինչ տեսակի արարածի հետ գործ ունենք, պետք է լայնորեն տարածել նրա արտաբերածներից հետևյալը մեկը.

Հարցին, եթե նախապես իմանայիք,որ ձեր իշխանության գալու արդյունքը լինելու է այն ամենը, ինչ կատարվել է վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանի հետ, այնուամենայնիվ կանեի՞ք ձեր «հեղափոխությունը»:

Պատուհասն առանց վարանելու ասել է ԱՅՈ

Հաշտ է Արցախը կործանելու հետ, հազարավոր զոհերի, փախստականների, օկուպացված տարածքների, ավերված բանակի հետ…

Եվ հնարավորության դեպքում հաճույքով կկրկներ»: