Հունիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ թաղամասի տներից մեկի բակում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի երկհարկանի շենքի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 69-ամյա Մ. Մ.-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Բաց մի թողեք
Հանրային տրանսպորտը պետք է հատուկ գիծ ունենա․ Փամբուխչյան
Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ․ Լուսանկար
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ․ Լուսանկար