Մեկնարկում է 2025 թվականի բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը։
Առաջին քննական օրը՝ հունիսի 10-ին, ողջ հանրապետությունում քիմիա է հանձնելու 1174, իսկ ռուսաց լեզու՝ 309 դիմորդ, որից՝ Երեւանում 495-ը հանձնելու է քիմիա, 78-ը՝ ռուսերեն, մարզերում՝ 679-ը՝ քիմիա, 232-ը՝ ռուսերեն։
Ինչպես ԳԹԿ-ից տեղեկանում ենք, վաղվա քննական կենտրոնները 16-ն են, 11-ը՝ մարզերում, եւ 5-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 14 հիմնական, 168 հիմնական, 189 ավագ,190 ավագ, 20 հիմնական դպրոցները։ Նշված բոլոր քննական կենտրոններում «Քիմիա» առարկայի քննություն է, թիվ 189 ավագ դպրոցում՝ նաեւ ռուսաց լեզվի։
Բաց մի թողեք
ԿԳՄՍՆ հորդորը առաջին դասարանցիների ծնողներին
«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը արարողակարգային են համարվում, այսինքն՝ պետական գաղտնիք են
Հայաստանում կրթական երկու աշխարհ. ֆորմալ և ոչ ֆորմալ