Ադրբեջանական կողմը մոտ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել Բերդ բնակավայրի ուղղությամբ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե Տավուշում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքեր եղե՞լ են:
«Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված: Հիմա հանգիստ վիճակ է»,- հավելել է մարզպետը:

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա նշանակում․ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջա՞նն է․ Լուսանկար
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները