Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Առաջին ալիքի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին:
Ինչպես կարող է ԵԽ-ն ապահովել այս որոշման իրականցումը՝ հարցին, Բերսեն պատասխանել է. «Այս թեման մեզ հետաքրքրում է վաղուց: Ես խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ շատ վաղ, այն պահից, երբ համաձայնագրի պայմաններն ընդունվել էին Հայաստանի կողմից: Առիթ եմ ունեցել նաև Ադրբեջանի իշխանությունների հետ խոսել՝ ասելով՝ մենք ցանկանում ենք առաջ գնալ այս հարցով, դուք էլ եք հետաքրքրված որ հստակություն և կայունություն լինի և Հայաստանը բավականին կարևոր քայլ է արել այս ուղղությամբ:
Կարծում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը երկխոսության հարթակ առաջարկելով այս հարցերի շուրջ, ևս դեր է կատարում: Օրինակ վերջերս Թուրքիայում էի, որտեղ սա ևս թեմա է որպես Հայաստանի հարևան: Թուրքիայում ևս խոսել եմ խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտության մասին:
Ռիսկերից մեկն այն է, որ այս քննարկումը կարող է շատ կարևոր լինել Կովկասում, բայց փոքր-ինչ մոռացվի աշխարհում: Մեր նպատակն է հիշեցնել սրա կարևորությունը, շարունակել առաջ տանել քննարկումները և ի վերջո հասնել վերջնական կետին Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով, եթե կարող ենք այսպես ասել:
Բավականին մեծ առաջընթաց կա վերջին ամիսներին: Մեր խնդիրն այսօր այն է, որ շատ դանդաղ է առաջ գնում գործընթացը, բայց առաջ գնում է: Ինձ կմտահոգեր, եթե ամեն ինչ կանգ առներ ամբողջապես: Այսինքն պետք է պահպանենք այս շարժումը, որ ամեն ինչ տանենք դեպի ստորագրում՝ ինչը հուսով եմ կլինի հնարավորինս արագ»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:


Բաց մի թողեք
Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ. Կարապետյանց
Ո՞ր ընտրախախտումներին ուշադրություն դարձնել վաղը. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է․ Տեսանյութ
Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները