«ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգեւորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել՝ ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։
«Հրապարակ» թերթը գրում է. Իսկ երբ ժամանակը գա, նաեւ ապացույցներ, փաստեր կհրապարակեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետեւանքով։
Առայժմ դեռ հապաղում են «բացահայտումներ անել»՝ վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել, եւ հակառակ էֆեկտը լինել։
Զուգահեռաբար, իշխանությունը նաեւ եկեղեցու ներսում է աշխատանքներ տանում՝ տարբեր հոգեւորականների միջոցով Գարեգին Բ-ի դեմ կոալիցիա ստեղծելու եւ նրան հեռացնելու համար պարարտ հող ստեղծելու նպատակով։
Սակայն այս պահի դրությամբ նման հոգեւորականները, ըստ մեր աղբյուրների, դեռ փոքրամասնություն են եւ դժվար էլ կարողանան մեծամասնություն դառնալ ու եկեղեցու ներսում «իշխանափոխություն» իրականացնել»։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով