Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գիշերվանից տարածաշրջանում բորբոքվող սրացումներին՝ Իրանի ուղղությամբ Իսրայելի հարձակմանը:
«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ ԱՄՆ-Իրան բանակցություններին ընդառաջ՝ Իսրայելը, այնուամենայնիվ, նախաձեռնեց Իրանի միջուկային ծրագիրը ռազմական եղանակով լուծելու ռազմագործողությունը։
Ժամը 3:00-ից մեկնարկած «Ժողովուրդն առյուծի պես» կամ «Վեր բարձրացող առյուծ» (մեջբերում Թվոց գրքից) կոդային անվանմամբ գործողության ընթացքում մի շարք օդային և թիրախային հարվածներ է հասցրել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին։ Հաստատվել է ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկրի միջուկային ծրագրի հետ կապված երկու բարձրաստիճան գիտնականների և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների մահվան հանգամանքը։
Միևնույն ժամանակ, իսրայելական «Մոսսադը» Իրանի տարածքում իրականացրել է մի շարք գաղտնի գործողություններ, որոնք ուղղված են եղել հրթիռային համակարգերին և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքների չեզոքացմանը։
Ըստ Իսրայելի վարչապետի՝ ռազմագործողությունը շարունակվելու է այնքան, մինչև կլուծվեն առաջադրված բոլոր խնդիրները։
Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից»,- գրել է փորձագետը:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:
Բաց մի թողեք
Ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում
Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Հովհաննիսյան
Ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ