Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։

Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։

Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։

Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ վերականգնել համայնքի բնականոն կյանքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 15-ին Ապարանում պտտահողմ էր մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել:
Վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա, տապալվել են 15 ծառ և 8 էլեկտրական սյուն։
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ:


Բաց մի թողեք
Երևանի Շինարարների փողոցն այս պահին՝ ամեն բան քանդվել է. Լուսանկարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում, ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար
Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա․ Ղազարյան