22/06/2025

«Գործընթացը սարերի հետևում չէ»․ Դավիթ Համբարձումյան

Հանրության կոնսոլիդացիան հնարավոր է, հնարավոր է՝ այսպիսի մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք սկսված իմփիչմենթի վերջնական հաղթանակին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

«Ես իրատեսական եմ համարում իմփիչմենթի սկսված գործընթացը հաղթական ելքով ավարտելը, այո՛», – նշել է նա:

Անդրադառնալով սպասվող գործողությունների ակտիվացման մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ այս պահին ճիշտ չի համարում այդ մասին խոսել՝ կրկնելով, որ «գործընթացը սարերի հետևում չէ»:

«Մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ… Ես համերաշխության կողմնակից եմ, և այն պատգամավորները, որոնք կցանկանան մեզ հետ հանդիպել և ինչ-որ հարցեր քննել, մեծ սիրով, որևէ խնդիր չեմ տեսնում», – եզրափակել է Դավիթ Համբարձումյանը:

Զվարթնոց տաճարի մոտից մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի: Այսօր նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: