ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ հարձակվելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա, միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները կունենան երկարաժամկետ հետևանքներ։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Միացյալ Նահանգները, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ», – գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը X-ում։

Բաց մի թողեք
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին
Վուչիչը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել
Վիտկոֆֆը և Քուշները Կիեւից հեռացել են խորապես ցնցված․ Ռադայի պատգամավոր. Լուսանկար