Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ հարվածներ։ Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։
Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու»:

Բաց մի թողեք
Արհեստական խոչընդոտվել է մարդկանց ընտրելու իրավունքը․ Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը․ Տեսանյութ
Վրաստանում ընդդիմությունը եվրոպամետ է, իսկ Հայաստանում՝ ոչ
Մոսկվան այլեւս չի թաքցնում, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները «թշնամանք» են իր հանդեպ