08/07/2025

Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել Հայաստանի պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները՝ քննարկելու այդ ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին: Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը՝ շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ, և հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ օրենսդրությամբ սահմանված պայմաններն ու ցուցումները:

«Տնտեսվարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետև հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության մեջ: Առաջարկն ընդունվել է, և այսուհետև ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները կատարել են նմուշառում, և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։

Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ տեղեկացնելով, որ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։