Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը, որտեղ նա զրկվում է այլևս իր կենարար ուժից, միակ աստղը լինելուց թեկուզ խամրած:
Իսկ իրավիճակի կարճ նկարագիրը հետևյալն է՝ հականիկոլական մաղձային դիսկուրսն իր տեղը սկսում է զիջել հետնիկոլական կառուցման դիսկուրսին: Սա նրա համար մղձավանջ է, որովհետև այդ դիսկուրսում նա այլևս որպես ֆակտոր չկա, այլ հիշատակվում է որպես ավերակների հեղինակ, որոնք վերակառուցման և վերականգնման ենթակա են:
Փաշինյանի ներքաղաքական և ներհանրային ռեակցիոնիզմն ու ծայրահեղականությունը որևէ կերպ չի փոխում իր «ավիրող ու գնացողի» կարգավիճակը «որևէ բան ստեղծողի» կարգավիճակի:
Վերջին շրջանի բոլոր հիստերիաներն ու անադեկվատությունները իր օրակարգին և իր դիսկուրսների վրա կենտրոնանալու փորձեր են, որտեղ նա կլինի մտքեր և ուղեղներ կառավարողը: Իրավիճակի աննախադեպությունը նրանում է, որ նա դառնում է երկրորդ համարով շատ վատ խաղացող, ով ուզում է ապացուցել, որ լավ է խաղում, խաղն իրենից է կախված, բայց հանդիսատեսը սուլում է նրան, գիտի նրա որակը, տեսել է խաղը և պահանջում է դուրս գալ դաշտից:
P.S. Իմիջիայլոց այս դասը նրան առաջինը տվեց ՀԱԷ-ն իր ինստիտուցիոնալ իմաստնությամբ և ստրատեգիական համբերությամբ:
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Հիմարությունն իրականում կարիք ունի հիմնավոր բացատրության․ Մադոյան
Նորից լսիր լրագրողների հարցերի մեծ մասն ու կտեսնես կառավարման վերջին յոթ տարիների արտացոլանքը. Զաքարյան
«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու. Լուսանկար