Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին:
Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին:
Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված են ոչ միայն Վեհափառ Հայրապետի կամ որևէ հոգևորականի դեմ, այլև, ըստ էության, բացահայտ պատերազմ են մեր ազգային ինքնության, միասնականության և սրբությունների դեմ ու անթաքույց ուղիղ հարված են մեր պետականության հիմքերին:
Վերահաստատելով իր անսասան աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Դիվանագետների համահայկական խորհուրդը հորդորում է ազգային ու պետականամետ բոլոր ուժերին անհետաձգելիորեն մշակել և գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող քաղաքական հատուկ գործիքակազմ երկրում ներքին համերաշխության ու սահմանադրականության ապահովման և նոր իշխանության ձևավորման համար:
Պահն առավել քան օրհասական է յուրաքանչյուրիցս պահանջում է անձնական բարձր պատասխանատվություն: Լռությունն այլևս անթույլատրելի է:
27 հունիսի, 2025թ
Դիվանագետների համահայկական խորհուրդ
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն