Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հոմպլեքս»-ը սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին:
Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը:
Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված: Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը: Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից:
Խմբագրության կողմից․ Թերևս՝ Նիկոլ Փաշինյանին կամ պաշտոնյաներից ոմանց այնքան էլ դուր չի եկել «Հոմպլեքս»-ը, որովհետև հաջորդ օրը ՀՀ կառավարության նիստում վարչապետը նախ հայտնեց, թե իբր 70 մլն դոլար ներդրում է արվել, սակայն թերևս կասկածելով մասնավորեց, թե իրեն այդպես է ասվել, սակայն ընդգծեց, թե կամ սաբոտաժ էր, կամ պարզապես գծերը չեն դիմացել։ Երևի թե այդքան ներդրում կատարելու արդյունքում անորակ մետաղալարեր չէին օգտագործի, ուրեմն կարելի է միայն ենթադրել, որ կամ ներդրումն է սուտ, կամ ՀԷՑ-ի հայտարարությունը, կամ՝ բոլորը միասին։ Մի հանգամանք ևս, երբ ՀՀ էկոնոմիկայի նախախար Գևորգ պապոյանն էր այցելել դեռ չբացված «Հոմպլեքս», այնժամ խոսվում էր 700 աշխատատեղի ստեղծման մասին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց, արդեն խոսվում էր 1000 աշխատատեղի մասին, թերևս ախորժակն ուտելուց է բացվում, թե կտո բոլշե ․․․
Ստի վրա կառուցված հայրենիքս, այս ուր ես գլորվում ․․․ Մենք դեռևս չենք ավարտել լրագրողական հետաքննությունը, հետաքրքիր փաստերի առկայության պայմաններում առավել հանգամանալից կանդրադառնանք «Հոմպլեքս»-ին։
Բաց մի թողեք
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մայիսին կազմել է 790 հազար 320․ ՊԵԿ
Հուլիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են