Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին՝ կապված «Բաքվում անբարյացակամ գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության» հետ, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Երեկ ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր Բաքվի «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում «գործողության» անցկացման մասին։ Մոսկվայի «Սպուտնիկ» գործակալությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խմբագրության հետ կապի բացակայության մասին։ Շենքի դիմաց կայանած են եղել Ադրբեջանի ՆԳՆ պարեկային մեքենաներ, ինչպես նաև մգեցված ապակիներով սև միկրոավտոբուսներ։
Ավելի ուշ «Sputnik» գործակալությունը հաղորդել է, որ Բաքվում ուժայինները անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուս լրագրողների՝ «Sputnik Ադրբեջան»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Ինչպես հստակեցրել է գործակալությունը, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել առ այն, թե իբր նրանք «ԱԴԾ գործակալներ» են։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան