Թուրքիայում ցմահ բանտարկված, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանը տեսաուղերձ է հղել, որում վերահաստատել է իր հավատարմությունը կազմակերպության ինքնալուծարման և զինաթափման կոչին:
Ավելի վաղ հայտարարությունը տարածվել էր այս տարվա փետրվարի 27-ին։
Օջալանը նշել է, որ շարունակվում են ջանքերը՝ զինաթափման ուղղությամբ ավելի գործնական, կոնկրետ և վճռական քայլերի անցնելու համար։ «PKK-ն, հրաժարվելով պետություն ստեղծելու նպատակից և պատերազմի հիմնական ռազմավարությունից, դադարել է գոյություն ունենալ»,- ասել է նա
Կուսակցության նախկին առաջնորդը նաև ընդգծել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի մյուս կուսակցությունների հետ միասին, կանի ամեն ինչ՝ զինաթափման գործընթացի հաջողությունն ապահովելու համար. «Ես չեմ հավատում զենքի ուժին, այլ քաղաքականության և սոցիալական խաղաղության ուժին: Կոչ եմ անում ձեզ հետևել նույն սկզբունքին… Եկեք սկսենք նոր փուլ՝ համաձայն իմ կոչի, համագումարի որոշումների, ինչպես նաև իմ հնչեցրած գաղափարների և առաջարկների, և առաջընթաց գրանցենք՝ հիմնվելով հաջողության վրա»:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ