«Հրապարակված ձայնագրություններն ակնհայտ մոնտաժված են»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ այսօր՝ հուլիսի 9-ին, ասել է Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանը հիշեցրեց ՔԿ նախագահի հայտարարությունը, որ այո, դրանք առանձնացված են, բայց այն հատվածներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում գործի համար. «Մնացածը կենցաղային խոսակցություններ են, մինչդեռ, եթե կենցաղային խոսակցություն է, ապա որևէ անհրաժեշտություն չկա՝ դրանք թաքուն պահելու, թող հրապարակեն, հասկանանք՝ ինչ կոնտեքստից են վերցված, ամբողջական միտք են պարունակում, թե ոչ, նույն ժամանակահատվածի խոսակցություններից են առանձնացվել, թե՝ տարբեր օրերի, ինչ ինտոնացիայով են ասել՝ հումոր է, թե ոչ»:
Փաստաբանը նկատեց, որ տրամադրված նյութերի և հրապարակված ձայնագրությունների պարզ համադրությունից պարզ է դարձել, որ ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են, այլև՝ տարբեր հատվածներից ձևակերպված, հավաքված նախադասություններ են։
Անցած տարվա օգոստոսից սկսած մինչև այս տարվա հունիս գաղտնալսումների կամ այլ քննչական գործողությունների արդյունքում ձևակերպված գործ է, որը, համաձայն ՔԿ կամ գլխավոր դատախազի հայտարարությունների՝ 2024թվականի նոյեմբերից վերածվել է իբրև ապօրինի գործընթացի։ Այսինքն՝ մինչև նախորդ տարվա նոյեմբերը գործընթացները եղել են օրինական, դրանից հետո դարձել են ապօրինի։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ այսօր՝ հուլիսի 9-ին, ասել է Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, օրինական գործընթացներն ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է դրա պատասխանը, մեր օրերում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական ապօրինի միջամտությամբ։ Ապօրինի միջամտություններ տեղի են ունեցել և 2021-ի ընտրություններին նախարոդող ժամանակահատվածում, և հաջորդիվ տարբեր ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Դրանց նպատակը քաղաքական գործընթացների միջամտությունն է կամ քաղաքական գործընթացների գեներացիան»,- նշել է Խուդոյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն մարտին հաղորդում է ներկայացրել, որ նախապատրաստվում է հանցագործություն, սակայն բուն գործողությունները տեղի են ունեցել հունիսին, ինչը լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ այս գործընթացները ոչ թե քրեադատավարական նպատակներով են պայմանավորված, այլ՝ քաղաքական գործընթացներով։
Բաց մի թողեք
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան
Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Առաքելյան