10/07/2025

Բագրատ արք. Գալստանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Հրապարակե՛ք…

Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։

Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։

Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։

Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է…

Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։

Կրկին պահանջում եմ հրապարակե՛ք սույն խոսակցության ամբողջական տեքստը, այլապես ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնա ձեր պատասխանատվության վրա։

Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»

Երեք օր առաջ ենք այցելել Լիդյային, ոգին տեղն է, գիտի՝ ինչի համար է պայքարում։ Այդ մասին ասել է «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի փաստաբանական թիմից Էմին Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ Լիդյան «դուխը» տեղը սպասում է, թե ինչ կորոշի Վերաքննիչ դատարանը։

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, որ խափանման միջոց կալանքը փոփոխվի, բայց եթե այս փուլում հնարավոր չլինի ամբողջ ծավալով փոխել այն, ապա առնվազն պետք է տանել տնային կալանքի կամ վարչական հսկողության՝ համակցած այլընտրանքային այլ խափանման միջոցներով»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Լիդյա Մանթաշյանը երկու ամսով կալանավորվեց։

Նրան ձերբակալել էին հունիսի 25-ին, ըստ ՔԿ-ի՝ «ՀՀ-ում աhաբեկչшկան և իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։

Տեղեկացնենք, որ Մանթաշյանին այցելելու հնարավորություն ունեն փաստաբանն ու մերձավոր ազգականները։