11/07/2025

Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը. Աբրահամյան

ՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների տեսանյութն աչքովս ընկավ:

Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու և համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից:

Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը և երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վերջ»:

Տիգրան Աբրահամյանի էջից