Համատարած, դեմքի լուրջ արտահայտությամբ իշխանությունների թեզերը տարածող և այդ թեզերին համահունչ արդարացնող գնահատականներ տվողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրևել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու շարունակել․
Ձեզանից շատերը ինձանից հին են և չեն կարող չունենալ իստիտուցիոնալ հիշողություն։
Դուք չեք կարող չհիշել անհաշվելի թվով գործեր, որոնցով օրվա իշխանությունը մեղադրում էր իր հետ անհամաձայններին բոլոր հնարավոր մեղքերի մեջ, զուգահեռ մեղադրանքներ էր առաջադրում «արդարադատություն իրականացնող մարմինների» ձեռամբ և «անհերքելի ապացույցներ» ներկայացնում հասարակությանը։
Ես մի գործով կփորձեմ թարմացնել պրոպաԳԱՆԴիստների և սազանդարների հիշողությունը։
2008թ Մարտի 1
Ինչ մեղադրանք էր պաշտպանում դատախազությունը։
Քաղվածք ԵԿԴ-0227/01/09 19 հունվարի 2010թ. գործով դատավճռից
“Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով.
նախագահող դատավոր՝ Մ. Մարտիրոսյան,
մեղադրողներ՝ Կ. Փիլոյան,
Հ. Հարությունյան,
մեղադրյալ՝ Նիկոլ Փաշինյան
«դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի
Նիկոլ Վովայի Փաշինյանի`
․․․․․․․․․ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով և 316 հոդվածի 1-ի մասով,
Գործի դատավարական նախապատմությունը
․․․․․․․․․
Նիկոլ Վովայի Փաշինյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով և 316 հոդվածի 1-ին մասով այն արարքների համար, որ նա <<մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Նիկոլ Փաշինյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները, համաձայն չլինելով 2008թ. փետրվարի 19-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներին, երկրում ներքաղաքա-կան վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտա-վորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ։
Մասնավորապես, օրենքով սահմանված կարգի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել և անցկացրել է Երևան քաղաքում անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, պետական հիմ-նարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրա-հավաքներ և նստացույցեր։
Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներ-կայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում՝ Նիկոլ Փաշինյանը և մյուսները տարբեր միջոցներով՝իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, սին խոստումներ տալով, ինչպես նաև որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազ-մություն, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում տևական ժամանակահատվածում անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, որոնց ընթացքում սադրիչ բնույթի ելույթներով, կոչերով և ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատ-րաստել են զանգվածային բռնարարքների և անհնազանդության։
Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցելու ցանկություն հայտնած այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատար-մանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկա-ների բաշխում, իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու կոչեր է արել։
2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրաց-նելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնաս-վածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառութ-յան մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնա-բերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագա-ների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդի-սացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ։
Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի և վերը թվարկված` նրանց մյուս հան-ցակիցների ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և դրանցով արգելապատնեշներ կառուցելով, դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարա-կից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավա-րել են զանգվածային անկարգությունները՝մարմնական վնասվածքներ պատճառելու հա-մար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու ու հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կոչեր են արել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենք, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկ-ցիաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ», և այլ պարագաներ։ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը համակարգել և ղեկավարել են մյուս հանցակիցների կազմա-կերպչական գործողությունները։
Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի հարթակից, ինչպես նաև զանգվածային անկարգությունների մասնակիցների շարքերում պարբերաբար շրջելու ընթացքում ատե-լություն, թշնամանք, բացասական վերաբերմունք ձևավորելուն ուղղված սադրիչ բնույթի կոչերով ամբոխին դրդել է անհնազանդության, բռնությունների կատարման։ Անմիջակա-նորեն տվել է զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ու ղեկավարմանն ուղղված հրահանգներ։ Ավելին, իր հերթին, զանգվածային անկարգությունների ընթացքում գտնվել է իրադարձությունների կենտրոնում, անձամբ վերահսկել դրանք, ուղղորդել և հրահանգավորել է անկարգություններ կատարողներին, բազմությանը դրդել քաղաքացիա-կան անհնազանդություն ցուցաբերելու։
Արդյունքում՝2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի և Պարոնյանի փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկա-նության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծան-րության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187` ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջար-դերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին՝ 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստի-կանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս։
Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ։
Զինված հարձակումները և տեղի ունեցող զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո։
Բացի այդ, դեռևս 2007թ. հոկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը մի խումբ այլ անձանց հետ` 2007թ. հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին հանրությանն իրա-զեկելու նպատակով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով կազմակերպել և առաջ-նորդել է երթ, որի մասնակիցները, սակայն, դուրս են եկել փողոցի երթևեկելի մաս՝ խոչընդոտել երթևեկությանը։ Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը և մյուսները, անտեսե-լով դեռևս Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրենց մոտեցած ՀՀ ոստիկա-նության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների օրինական պահանջը՝ երթևեկությունը չխանգարելու և հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ, աղմկե-լով շարունակել են երթը դեպի Կորյունի փողոց։ Ժամը 19-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում երթի մասնակիցները խափանել են ճանապարհատրա-նսպորտային երթևեկությունը, Աբովյան փողոցի թիվ 35 շենքին հարակից գետնանցումով անցորդների հոսքը, իսկ ոմանք, վտանգելով տրանսպորտային երթևեկության մաս-նակիցների անվտանգությունը, թերթիկներ և թռուցիկներ են լցրել ավտոմեքենաների պատուհաններից ներս։
Այնուհետև, երբ ոստիկանության աշխատակիցները` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված` հասարակական կարգի պահպանությունն ապահովելու իրենց պարտականությունը կատարելու նպատակով փորձել են վերականգնել հասարակական կարգը և ճանապարհատրանսպորտային երթևեկության բնականոն ընթացքը, երթի մի խումբ մասնակիցներ վիճաբանության մեջ են մտել ոստիկանության աշխատակիցների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը, Շողեր Մաթևոսյանը, Պետրոս, Տիգրան և Կարեն Մակեյանները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների ճանապարհատրանսպորտային երթևեկությունը չխափանելու և հասարակական կարգը խախտելը դադարեցնելու օրինական պահանջներին, վիճաբանել և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցներ Վազգեն Դաբաղյանի, Մարտիրոս Մարգարյանի, Տիգրան Դավթյանի և մյուսների նկատմամբ՝ոտքերով, ձեռքերով և տարբեր առարկաներով հարվածել նրանց։
Հարկադրանքի և ֆիզիկական ուժի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանը, Շողեր Մաթևոսյա-նը, Պետրոս, Տիգրան և Կարեն Մակեյանները, ինչպես նաև Լևոն Բաբաջանյանը, Տիգրան Սալնազարյանը, Թևոս Մաթևոսյանը, Միքայել Հայրապետյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը, Դավիթ Մաթևոսյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, որից հետո միայն հնարավոր է եղել դադարեցնել շուրջ 20 րոպե տևած քաշքշուկն ու վիճաբանությունը, վերականգնել հասարակական կարգը և ճանապարհատրանսպորտային բնականոն երթևեկությունը։․․․․․․․․․
Վ Ճ Ռ Ե Ց
Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։
Ամբաստանյալ Նիկոլ Վովայի Փաշինյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 7 /յոթ/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2009թ. հուլիսի 1-ից։ ․․․․․․․․․․․․․․․․
‼️‼️‼️ ՍԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ և ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ ‼️‼️‼️
‼️ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ ․․․
Դեպքերից 14 տարի անց, 2022թ․ ապրիլի 8-ին Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների հետ:
‼️Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։‼️
ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել
(ուշադրություն )‼️գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը‼️:
Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։
‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️
ԱՍԱԾՍ ԻՆՉ Ա․․
ՊԱՌԱՎՈԶԻՑ ԱՌԱՋ ՄԻ ՎԱԶԵՔ , ՄԻ ԴԱՐՁԵՔ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻ ՄԱՍ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑՈՂԻԿ Ա, ՀԱՏԿԱՊԵՍ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄՆԵՐԸ ․․․
Բաց մի թողեք
Արցախի գլուխը կերան այս հանգրվանի համար․ Հայր Ռուբեն․ Լուսանկար
Բագրատ արք. Գալստանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում. Հայրապետյան