2025 թվականի հունվարի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադեւոսյանի շուրջ քաղաքական իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա։
Ժողովուրդ թերթը գրել է․ Բանն այն է, որ չնայած նրա ջանքերին՝ ՔՊ-ում կարծիք է հնչել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, եւ որ նախարար Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը:
Քաղաքական իշխանության ներսում անգամ խոսել են բանտերում ինքնավնասման ու դեռ ավելին՝ դատապարտյալների ու կալանավորների կյանքին վերջին տալու աղաղակող, ըստ ՔՊ-ի՝ աճող դեպքերի մասին։
Այս տարվա 6 ամիսների ընթացքում 11 մահ է գրանցվել, որից 5-ը՝ ինքնասպանություն։
Եվ ահա, չի բացառվում, որ քաղաքական թիմում Ծովինար Թադեւոսյանին փոխարինող կգտնեն, ինչը, միաժամանակ, հեշտ գործ չէ:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում