Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։ Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․։
Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին։
Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ»:
Բաց մի թողեք
Հրաժարվում է Սփյուռքից, ապա ո՞վ կամ ի՞նչն է միավորում Սփյուռքի հայերին․ Արդի Քասախյան
Սա արշավ է Դաշնակցության դեմ, ինչպես որ արշավ է ընթանում եկեղեցու դեմ. Վարդանյան
Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը․ «ՀայաՔվե»