ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևում կանգնած է Արևմուտքը:
Այս տեսակետը հայտնել է Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին։
«Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել կամ թուլացնել բոլոր այն ժողովուրդներին և պետություններին, որոնք Ռուսաստանի գոնե պոտենցիալ բարեկամներն են։ Հայաստանում դա հիմա շատ դրամատիկ է անցնում։
Նույնը հիմա տեղի է ունենում Սերբիայում` նախագահ Վուչիչի դեմ ցույցերի միջոցով, Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ ԵՄ–ից հնչող քննադատությամբ և նման այլ երկրներում», – ասել Է նա Sputnik-ին։
Չարնոգուրսկին նշել է, որ հայ հոգևորականների կալանավորումը հանցագործություն է երկրի պատմության և ապագայի դեմ:
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն