Հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։
Երեխան հիվանդանոց տեղափոխվել է «պոլիտրավմա» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար