Օրաթերթը շարունակում է ուսումնասիրել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հայտարարագրերը, որի շրջանակում ներկայացնում ենք ակտիվություն ցուցաբերած քննիչների անցած ճանապարհը, ունեցվածքն ու գործունեության որոշ դրվագներ, եթե հասանելի են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս անգամ ներկայացնում ենք Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության՝ խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Յուրիկ Սարգսյանի մասին։
Տեղեկացնենք, որ Սարգսյանն այս պաշտոնում նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 2-ին։ Յուրիկ Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրի «անշարժ գույքի» բաժնում որեւէ լրացում չի կատարել, ինչից կարող ենք ենթադրել, թե նա անշարժ գույք չունի: Սակայն, ուսումնասիրելով նրա ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, տեղեկացանք, որ այն կազմել է 16 մլն 192 հազար դրամ, որն էլ եղել է Երեւանի Բաբաջանյան փողոցում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Այսինքն` ուրիշի գործունեության մեջ սխալներ գտնող, քննող ու մեղադրանք ներկայացնող պաշտոնյան իր հայտարարագիրը բացթողումներով է լրացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Սարգսյանը 2023 թվականին 2018 թվականի արտադրության մեքենա է գնել «ԱՎՏՈԲԱՅ» ՍՊԸ-ից՝ 6 մլն 674 հազար դրամ արժողությամբ։
Քննիչի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 799 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 22 մլն 900 հազար դրամ։ Նկատենք, որ քննիչի՝ հաշվետու տարվա եկամուտները կիսով չափ պակաս են նրա ունեցած կանխիկ եկամտից։ Սարգսյանի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 774 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Քննչական կոմիտեից։ Այլ եկամուտ պաշտոնական աղբյուրներում չկա նշված»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները