ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Հայցադիմումի պահանջի մեջ նշված է․ «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ1. Պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին սույն հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իրեն պատկանող «Alen Simonyan/Ալեն Սիմոնյան» անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող «Alen Simonyan» տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն հերքել Ռոբերտ Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող իր կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները»։
Նաև նշված է թե ինչ տեքստ պետք է տեղադրել․ «Հերքումը կատարել հետևյալ բովանդակությամբ.«2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկություններըը իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք։»:
«2. Պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին սույն հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իրեն պատկանող «Alen Simonyan/Ալեն Սիմոնյան» անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող «Alen Simonyan» տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից՝ վերջինիս արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։ Որպես ներողության տեքստ սահմանել հետևյալը․ «Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին