Նիկոլ Փաշինյանն իր ներքին շրջապատում հնչեցրել է միանշանակ հրահանգ՝ Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պետք է ծավալել տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ մեզ հասած տվյալների այս քարոզչական ռազմավարության նպատակը մեկն է միջազգային հանրությանը համոզել, թե գործ ունենք ահաբեկչությանն առնչվող կառույցների ու անձանց հետ. ուստի, սոլիդարության կամ համերաշխության որևէ դրսևորում պետք է կանխել արմատից։
«Փակ դռների ետևում Փաշինյանն ասում է՝ այնքան պետք է կրկնենք, մինչև աշխարհում չմնա մի մարդ, ով կկասկածի, թե Սամվել Կարապետյանը և Եկեղեցին ահաբեկիչ չեն», պատմում է «Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրը։ Քարոզչական շտաբի ներսում նույնիսկ շրջանառվում է ձևակերպումը՝ «բարձրացնել տեղեկատվական աղմուկի աստիճանը մինչև ինֆորմացիոն շոկի»։
Դիվանագիտական տարբեր մակարդակներում՝ ՄԱԿ-ից մինչև տարբեր think tank-եր, Փաշինյանի թիմը պնդումներով փորձում է ներկայացնել իրավիճակը որպես «հայկական 9/11»՝ այսպես ճանապարհ հարթելով հստակ թիրախների դեմ սանձազերծված քարոզչական պատերազմի համար։
Նույն աղբյուրները հավելում են, որ անգամ ամենաանմեղ կարծիքները կամ մտահոգության արտահայտումները Փաշինյանի թիմի կողմից ընկալվում են անթույլատրելի: Երեկ, երբ ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարեց, որ «մտահոգված է բարերար Սամվել Կարապետյանի կալանքով», ՔՊ-ական Արսեն Թորոսյանը բոցաշունչ ելույթով հարձակվեց նրա վրա՝ պնդելով, թե «Կարապետյանը ահաբեկիչ է»։
Իշխանական աղբյուրներին մոտ գտնվող վերլուծաբանները սա դիտարկում են որպես տեղեկատվական ինկվիզիցիայի նոր փուլ. երբ կասկածը դառնում է մեղադրանք, իսկ հակառակ կարծիքը՝ թշնամանք։
Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ թիրախում միայն Սամվել Կարապետյանը չէ. հարվածի տակ է հայտնվում նաև դարերով ազգային ինքնության խորհրդանիշ դարձած Հայ Առաքելական Եկեղեցին։
Վեհափառի դեմ հարձակման նոր քայլեր են մշակվում»։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով