30/07/2025

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․

«ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

Այն խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու, ու եթե ի վերջո որոշեն անօրինական ձեւով այն մեկին վաճառել, ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու, այսինքն` էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու:

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ: Այդ ստախոսությունը հեշտ է բացահայտել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն տարի զեկույց է հրապարակում: 2024-ի զեկույցում ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։

Նշվել է, որ թեպետ հոսանքանջատումներ կան, բայց նախորդ տարիների համեմատ` անջատումները բավականին կրճատվել են, էլեկտրաէներգիայի կորուստ կա, բայց նախորդ տարիների համեմատ` այդ կորուստները կրճատվել են, և վիճակը տարեցտարի բարելավվում է։ Այդ զեկույցը վստահաբար դրված է նաև Փաշինյանի սեղանին»: