Գրել էինք, որ Արարատ խոշորացված համայնքի Ավշար բնակավայրում տեւական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր կա: Մի քանի փողոցներում մեկուկես ամիս է՝ խմելու ջուր չունեն, սակայն հարցը չի լուծվում, եւ բանն արդեն հասել է բողոքի ցույցերի, բունտի:
Հրապարակ թերթը գրել է․ Խոշորացված համայնքը ղեկավարող ՔՊ-ական Ասլան Ավետիսյանին էինք դիմել՝ հասկանալու, թե ինչու բնակիչները ջուր չունեն։
Նա ասել էր՝ գրավոր դիմեք։ Բայց մինչ նա մեր գրավոր հարցմանը կպատասխանի, Ավշարի հուսահատված բնակիչները կրկին դիմել են մեզ:
Ասում են, որ վիճակը բարելավվելու փոխարեն ավելի է վատացել․ եթե նախկինում 2 օրը մեկ գոնե ցիստեռնով ջուր էր ուղարկում համայնքապետը՝ ամեն բնակչին մի քանի հարյուր լիտր ջուր էին տալիս, արդեն մեկ շաբաթ է՝ դա էլ չի անում։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար